Լրահոս
Օրվա լրահոսը

Հանցագործությունը լիովին բացահայտված չէ. Ավետիսյանների գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել

Սեպտեմբեր 20,2016 18:57

2016 թ. օգոստոսի 23-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արտագնա դատական նիստում հրապարակեց Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատավճիռը, որով սպանության մեջ մեղադրվող, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման:

Տուժողների իրավահաջորդ Անդրանիկ Պողոսյանի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը կիսում են իրենց պաշտպանյալի տեսակետը՝ դիրքորոշում հայտնելով այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը չի բացահայտել Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությանը մասնակից եւ մեղավոր բոլոր անձանց (Տես՝ Տուժողի իրավահաջորդի իրավական դիրքորոշումը): Հաշվի առնելով վերոգրյալը՝ Անդրանիկ Պողոսյանի ներկայացուցիչները վերաքննիչ բողոք են ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2016 թ. օգոստոսի 23-ի դատավճռի դեմ՝ իրականացված քննության ոչ ամբողջական,  արդյունավետ և բազմակողմանի լինելու հիմքով:

Բողոքում մատնանշվել են ինչպես Ռուսաստանի Դաշնության ու Հայաստանի Հանրապետության պոզիտիվ պարտականությունների չկատարումը, որով վերջիններս պարտավոր էին կանխել Ավետիսյանների ընտանիքի կյանքին սպառնացող վտանգը, այնպես էլ իրականացված քննության մի շարք թերացումներ: Այս և այլ խախտումների մասին ահազանգվել է նաև գործի դատաքննության ընթացքում. ներկայացվել են մի շարք միջնորդություններ, սակայն դատարանը դրանց ընթացք չի տվել՝ մերժելով ներկայացված միջնորդությունները: Հավելենք, որ դատավճռի հրապարակումից օրեր անց Ավետիսյանների տանը հրավիրված ասուլիսում տուժողների իրավահաջորդները, պնդելով իրենց տեսակետը, հայտարարեցին, որ պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ավելի վաղ ՄԻԵԴ գանգատ էր ներկայացվել Անդրանիկ Պողոսյանի և վերջինիս ներկայացուցիչների կողմից:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930