Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայանը՝ վարչապետի մասին․ «Հավատալս ո՞րն է, հո Հիսուս Քրիստոսը չի՞»

Սեպտեմբեր 21,2016 20:45

«Հայաստանի համար մեկ խնդիրը կրթական համակարգն է»,- սեպտեմբերի 21-ին «Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Նա նշեց, որ համոզված է, որ մենք ինքներս մեզ ենք շղթայում, զրկում ենք ընտրության հնարավորություն չի տալիս․ «Երբ մենք ընտրում ենք ինչ-որ մեկին մենք չենք ուսումնասիրում ամբողջ դաշտը, այլ պարզապես ընտրում ենք ինչ-որ լիդեր, հերոս եւ ասում ենք՝ ես իրեն հավատում եմ։ Ինձ հա հարցնում են այսօր՝ հավատո՞ւմ եք վարչապետին, ա՜յ մարդ, սպասե՛ք տեսնենք՝ ինչ է կատարվում, հավատալս ո՞րն է, հո Հիսուս Քրիստոսը չի՞։ Ես հավատացյալ մարդ եմ միայն Հիսուս Քրիստոսին եմ հավատում ու ինձ, վերջ։

Ընտրության հնարավորությունը ազատ մարդու իրավունքն է, նա ով իրեն զրկում է այդ հնարավորությունից՝ լինի դա իշխանություն, թե ընդդիմություն, նա զրկում է իրեն ազատ մարդ լինելուց։ Երբ որ մենք ունենանք այնպիսի հասարակություն, որը կարողանա ազատ ընտրություն կատարել սեփական եզրակացությունների հիման վրա։ Միայն կրթությունով կարող ենք ունենալ այդպիսի հասարակություն։ Անկիրթ հասարակությունը միշտ կբերի այսպիսի իրավիճակների։ Ես չեմ կարծում՝ կարելի է ունենալ անկիրթ հասարակություն եւ զարգացած երկիր, չի լինում այդպես»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930