Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիլյամ Սարոյան» մեդալ՝ Թուրքիայում անազատության մեջ գտնվող մտավորականին

Սեպտեմբեր 22,2016 17:33

Սեպտեմբերի 23-ին Ստամբուլի «Ջեզաիր» համալիրում կկայանա պոլսահայ բազմատաղանդ մտավորական՝ լեզվաբան, գրող, հրապարակախոս Սեւան Նշանյանի ընտանիքին՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալի հանձնման հանդիսավոր արարողությունը:

Այսօր ընթանում են միջոցառման նախապատրաստական աշխատաքները: Հրավիրված են ավելի քան 150 ճանաչված քաղաքական եւ հասարակական գործիչներ, այդ թվում` Իսմայիլ Պեշիկչին, Ուֆուկ Ուրասը, հայազգի պատգամավորներ Կարո Փայլանը, Սելինե Դողանը եւ այլք: Միջոցառման ժամանակ կհնչի նաեւ անազատութան մեջ գտնվող Սեւան նշանյանի մոր՝ Սոնա Նշանյանի  տեսաուղերձը, որտեղ նա հիշատակում է նաեւ ԱԺ պատգամավոր, «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանի անունը:

tokio medalՄեդալը, որ շնորհվում է Սփյուռքում հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեության, այդ  բնագավառում ակնառու նվաճումների ու ձեռքբերումների, ստեղծագործական գործունեությամբ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, Հայաստան-Սփյուռք և Սփյուռքի միջհամայնքային կապերի ամրապնդման գործում մեծ ներդրում ունենալու համար, կհանձնի հենց ՀՀ ԱԺ պատգամավորը, որը մեծ ներդրում ունի հայ-թուրքական քաղաքացիական հասարակության երկխոսության կայացման գործում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Ստամբուլ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930