Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստ է՝ 3 տարի է դու աշխատում ես, այս ի՞նչ է». Միքայել Մելքումյանը՝ Հովիկ Աբրահամյանի մասին (տեսանյութ)

Սեպտեմբեր 22,2016 18:11

Չե՞ք կարծում, որ սա նախընտրական այս շրջանում Հովիկ Աբրահամյանից ազավել էր՝ հաշվի առնելով, որ նա նաեւ խնամիական կապեր ունի Ծառուկյանի հետ եւ իր միջոցով Ռոբերտ Քոչարյանի վերադարձն էր սպասվում: Մեր այս հարցին ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Չէ, ես այդպես չեմ կարծում, բայց ձեր ասածի մեջ ճշմարտության մաս կար՝ նախըտրական փուլի համար: Չէ՞ որ երբ վարչապետը 2,5 տարի աշխատում է, արդեն թիրախ է դառնում: Այս վիճակը վատ է, հատկապես հուլիսի տվյալները, դրանք պատահական բաներ չեն եղել: Կարող էին առանձնապես չգեներացնել»:

Ըստ նրա, ԶԼՄ-ներով արդեն թիրախավորվել էր Հովիկ Աբրահամյանը. «Եկավ մի պահ, որ երկու ֆորս-մաժորներն էլ ավելացան՝ ապրիլյան պատերազմն ու ՊՊԾ գնդում կատարված դեպքերը, ժողովուրդն իր վերաբերմունքն արտահայտեց, եւ ինչ-որ փոփոխություն էր պետք: Եթե մնար, թիրախները շատ ուժեղ ուղղվելու էին կառավարության վրա, որովհետեւ փաստ է՝ 3 տարի է դու աշխատում ես, այս ի՞նչ է: Միգուցե դա քաղաքական ուժը գնահատեց ու փոփոխությունն այդ ձեւով արեց»:

Մենք ճշտեցինք՝ զո՞հ տվեցին Հովիկ Աբրահամյանին՝ Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Զոհ չասեմ, որտե՞ղ է գրված, որ բոլորը պետք է երկար պաշտոնավարեն: Խնդիրն այն է, որ քաղաքական ուժի շահը ավելի կարեւոր է, քան անձի շահը: Եվ հետո, միգուցե սա Հովիկ Աբրահամյանի շահերից էլ է բխում»:

Նա բացառեց, որ Հովիկ Աբրահամյանին հեռացրեցին՝ Քոչարյանի վերադարձը կանխելու համար. «Դա հաստատ գիտեմ, բացառում եմ»:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվեը  ԲՀԿ-ն, համարում էր իր հաջողությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930