Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Սասնա ծուռ» Արամ Հակոբյանի կալանքի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի վաղը

Սեպտեմբեր 22,2016 22:12

Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր կեսօրից ու մինչեւ ուշ երեկո քննեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի՝ կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը: Բայց դատարանը որոշեց կալանքի երկարաձգման վերաբերյալ որոշումը հրապարակել վաղը:

Հիշեցնենք, որ Արամ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Հուլիսի 27-ին ոստիկանությունը հայտարարել էր, որ ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել «Սասնա ծռերի» անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930