Լրահոս
Օրվա լրահոսը

Շախմատային գերտերություն Հայաստանը այս էլ քանի տարի Եվրոպայի առաջնության մասնակից ակումբ չունի

Սեպտեմբեր 22,2016 23:13

Հայաստանի ամենափորձառու շախմատային մրցավարը՝ միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանը, որը կարեւոր ու պատասխանատու ղեկավար պաշտոններ է զբաղեցնում ՖԻԴԵ-ում եւ Եվրոպական շախմատային միություններում, հոկտեմբերի 1-ին մեկնարկող «Երեւան օփենում» գլխավոր մրցավարի պարտականությունները կատարելուց մի կարճ ժամանակ հետո մեկնելու է Բաթում:

«Aravot.am»-ի հետ զրույցում նա ասաց. «Բաթումում անցկացվելիք կրտսեր տարիքային խմբերի աշխարհի առաջնությունից առաջ ես այնտեղ մրցավարական միջազգային սեմինար եմ անցկացնելու: Դա շատ կարեւոր է, քանի որ առանց դրանց մասնակցելու եւ թեստավորման վերջին պահանջները հանձնելու հնարավոր չէ միջազգային մրցավարի որակավորում ստանալ:

Նոյեմբերին լինելու եմ Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվելիք Եվրոպայի ակումբային առաջնության գլխավոր մրցավարը: Ցավոք, Հայաստանն այս էլ որերորդ տարին ներկայացված չի լինի ոչ տղամարդկանց, ոչ կանանց մրցաշարերում: Ես, մասնավորապես, ձեր լրատվամիջոցի օգնությամբ բազմիցս եմ դիմել Հայաստանի խոշոր կազմակերպություններին ու անհատ գործարարներին, բայց մինչեւ հիմա չի գտնվել մեկը, որ իր վրա վերցնի մեր «Միկա» տղամարդկանց եւ կանանց ակումբների էստաֆետը: Եվ դա այն դեպքում,, որ մեր ակումբները հաջող են հանդես եկել տարբեր մրցաշարերու, դարձել հաղթողներ եւ մրցանակակիրներ:

Նորից ու նորից եմ ասում. Մենք ունենք պատրաստի ուժեղ թիմեր, որոնք մի փոքր համալրումով կարող են պայքարել թե տղամարդկանց, թե կանանց մրցաշարերում 1-ին տեղեր գրավելու համար: Ուզում եմ հավատալ, որ Նովի Սադի առաջնությունը վերջինը կլինի, որին Հայաստանի շախմատային ակումբները չեն մասնակցում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930