Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեւորականի պատասխանը` Արշակ Գրիգորյանի ինքնասպանության վարկածին

Սեպտեմբեր 23,2016 21:21

Երեկ, Գյումրու մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր, քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ –ի ցուցակը գլխավորող Վարդեւան Գրիգորյանի որդու` Արշակի, հոգեհանգստի արարողությանը ներկա է եղել նաեւ Շիրակի թեմի առաջնորդարանից տեր Փավստոսը:

Արշակ Գրիգորյանի դին, հիշեցնենք, գտել էին իրենց տան նկուղում, սեպտեմբերի 20-ին: Պաշտոնապես առաջ է քաշվում ինքնասպանության վարկածը:

«Քանի որ սա ինքնասպանություն է, ինչին ինքս չեմ հավատում, Աջապահյանի հետ քննարկեցինք եւ որոշեցինք հոգու հանգստության աղոթք անել»,- ասել է տեր Փավստոսը: Նկատենք, որ ինքնասպանության պարագայում, ննջեցյալի համար եկեղեցական  հոգեհանգստյան կարգ չի մատուցվում: Այսօր, արդեն թաղման արարողության ժամանակ տեր Փավստոսը դարձյալ աղոթք է արել Արշակի հոգու հանգստության համար:

Ականատեսների պատմելով, մինչ անհասկանալի հանգամանքներում մահացած երիտասարդի դին դուրս կբերեին տանից, տեր Փավստոսին է մոտեցել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը եւ ասել. «Դուք գիտեք չէ՞, որ սա ինքնասպանություն չէ»: «Դրա համար էլ ես այստեղ եմ»,- պատասխանել է տեր Փավստոսը:

«Ինչո՞ւ ննջեցյալների համար եկեղեցական ամբողջ ծիսակարգը չարեցիք, որպեսզի Արշակի հոգին խաղաղվի»,- շարունակել է Նաիրա Զոհրաբյանը: «Ես արեցի այն, ինչ որ կարող էի»,- ասել է հոգեւորականը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930