Լրահոս
Օրվա լրահոսը

«Վստահեցնում եմ` Կարեն Գրիգորյանը ամենակայացած համայնքի ղեկավարներից է». Էմին Երիցյան (տեսանյութ)

Սեպտեմբեր 24,2016 15:29

«Գյումրիում շատ կարեւոր է ընտրական մշակույթը: Թեկնածուի որդու մահը տարերային աղետի պես էր: Օրենսդրությունը չի կարգավորում նման իրավիճակները, բայց մրցակից ուժերը ճիշտ վարքականոն ընտրեցին` ընտրական գործընթացը չխաթարվեց, այն ինքնակարգավորվեց բոլոր մրցակիցների կողմից»,-այսօր` սեպտեմբերի 24-ին, «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում ասաց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը` անդրադառնալով Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդեւան Գրիգորյանի որդու մահվան դեպքին:

Նա խոսեց նաեւ Էջմիածնում ընդդիմադիր թեկնածուին ծեծի ենթարկելու դեպքի մասին` նկատելով. «Երբ մամուլը գրում է Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մասին, շեշտում է նրա` Մանվել Գրիգորյանի որդի լինելը: Կարծում եմ` Մանվել Գրիգորյանը հպարտ կլիներ, եթե գրեին` «Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հայրը` Մանվել Գրիգորյանը…»: Ծնողը միշտ որոշակի դեր ունենում է, բայց վստահեցնում եմ` Կարեն Գրիգորյանը ամենակայացած համայնքի ղեկավարներից է»:

Ըստ Երիցյանի` կատարվածը շահեկան չէր Կարեն Գրիգորյանի համար, քանի որ թիրախավորումը փորձում էին կապել Մանվել Գրիգորյանի հետ: Փոխարենը` շահեկան էր մյուս կողմի համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930