Լրահոս
Օրվա լրահոսը

Լիսկային Քրիստոսի հետ համեմատող լրագրողին շնորհվել է ՀՀ Վաստակավոր լրագրողի կոչում. «168 ժամ»

Սեպտեմբեր 24,2016 15:44

Հայաստանի Անկախության 25-րդ տարեդարձի առիթով պարգևատրվեցին տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Համացանցում այդ օրերին բուռն քննարկումներ էին ծավալվել՝ ովքեր էին արժանի և ովքեր՝ անարժան:  Նման բուռն քննարկման առարկա դարձավ նաև այդ օրն Անկախության 25-ամյակի առիթով «Սյունյաց երկիր» թերթի և համանուն կայքի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանին ՀՀ նախագահի անունից Վաստակավոր լրագրողի կոչում շնորհելու փաստը:

Լրատվամիջոցները և քաղաքացիները միմյանց հիշեցնում էին, թե ո՞վ է այդ լրագրողը, որի հրապարակումները  նրանց ծանոթ չէին: Պարզվեց, Սամվել Ալեքսանյանն այն նույն լրագրողն է, ով օգոստոսի 1-ին, շնորհավորելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկայի) ծննդյան 60-ամյա տարեդարձը՝ նրան համեմատել էր Հիսուս Քրիստոսի  հետ: Նյութը, որից հատված ենք ներկայացնում,  նա տեղադրել էր նաև թերթի կայքում:

ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930