Լրահոս
Օրվա լրահոսը

Զառերով ցուցապաստառի հեղինակը՝ ԲՀԿ-ականներին․«Տարօրինակ է, որ կինը սպառնալիքներ է հնչեցնում, իսկ տղամարդն անիծում է»  

Սեպտեմբեր 24,2016 19:30

«Գյումրեցի ոգի» կուսակցության հիմնադիր Սահակ Սահրադյանը, որի անունը մամուլում շոշափվեց ԲՀԿ թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու առեղծվածային մահից հետո․ ոմանք որոշակի կապ են տեսնում նրա հեղինակած զառերով ցուցապաստառի ու 25-ամյա Արշակի մահվան միջև, պատասխանելով ԲՀԿ-ականների՝ իրեն հասցեագրված խոսքերին, ասաց․« Ես ընթերցեցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանի հարցազրույցը, ինձ համար շատ տարօրինակ բան հայտնաբերեցի, որ էստեղ սեռային դերակատարումով էլ են բավական խառնված․ եթե կինը իմ հասցեին սպառնալիքներ է հնչեցնում, ապա տղամարդն անիծում է։

Սա բավական տարօրինակ է։ Երկրորդ՝ ինչ վերաբերում է պապաներ արտահայտությանը, էդ իրենք են, որ իրենց պապաները հոգնակի են, քանի որ անընդհատ փոխվում են։ Իսկ իմ հետ հոկտեմբերի 3-ին, 4-ին, 5-ին խոսելու են սպառնալիքների մասին, չգիտեմ խնդրանք է, սպառնալիք է, հանդիպման առաջարկ է, չգիտեմ ինչ է, կարող եմ վստահ ասել, որ ես հոկտեմբերի 3-ին, 4-ին, 5-ին, 15-ին լինելու եմ, ապրելու եմ Գյումրի քաղաքում, իսկ իրենք մինչև ապրիլ ամիս էլի Գյումրի չեն գալու։ Ուստիև մեր հանդիպելու հավանականությունը կարծում եմ բացարձակապես զրոյական է։

teknacu1-1-1

Ու ես չգիտեմ, թե ինչ անուն են ինձ կնքել, որի մասին խոսում է Միքայել Մելքումյանը, ես կնքված եմ Սահակ անունով և ինձ այլ անունով կնքելու բոլոր փորձերը էժան են, ճղճիմ ու ծիծաղելի․․․Թող իրենք մտածեն իրենց անունների մասին։ Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Գյումրու ընտրություններին մասնակցելու հետ կապված ունի ծրագիր, ասելիք, անելիք, ես պատրաստ եմ ցանկացած քաղաքական ուժի հետ և՛ հրապարակային, և՛եթերով և՛ թերթերի էջերով  բանավիճել, եթե իրենց բանավեճի պատկերացրած մակարդակը սպառնալիքներն ու վիրավորանքներն են, ապա վստահաբար դրանից էլ չեմ հրաժարվի, որովհետև ես ամուր եմ կանգնած եմ Գյումրիում, Գյումրու հողի վրա,  և փախնելու, գնալու տեղ չունեմ, վախենալու բան էլ չունեմ»։

Մեր ճշտող հարցին, թե ո՞ւմ ի նկատի ունեք՝ ասելով սպառնալիքներ հնչեցնող կին, Սահակ Սահրադյանը պարզաբանեց՝ Նաիրա Զոհրաբյանին, որ իրեն սպառնացել է «պաստառ ուտացնել»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Emily says:

    Գյումրվա հողի վրա ամուր կանգնելու համար, նախ պետք է խիղճդ մաքուր լինի, էդ երիտասարդի մահը մնալու է այն բոլորի խղճի վրա, ովքեր արեցին և կազմակերպեցին դա, Գյումրվա հողն արյուն չի սիրում, արյունոտ հողի վրա ինչպե՞ս եք ամուր կանգնում:

  2. Ani says:

    էդ երիտասարդ տղայի ողբերգական մահվան համար պետք է բոլորը պատասխան տան, այդ թվում դու և քո տեր Բալասանյանը, ձեր ոգին չի կարող Գյումրեցու ոգի լինել

  3. Կարինե says:

    Այս տգետները, եթե գոնե տարրական գիտելիքներ ունենային, մի քանի գիրք ընթերցած լինելին, կիմանային, որ արյան գնով իշխանություն համար պայքարողները դեռևս լավ օր չեն տեսել ու Էդ անմեղ տղայի արյունը ձեր ձեռքերին ու խղճին է: Հասել ենք նրան, որ մեր երկրում իշխանության գալու համար արդեն կրակոցները օրինաչափություն են դարձել, միջնադարյան Սիցիլա:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930