Լրահոս
Օրվա լրահոսը

«Թվապատումն» ունեցավ իր հաղթողները. «Ա1պլյուս»

Սեպտեմբեր 24,2016 21:25

«Թվապատում 2016» լրագրողական աշխատանքների մրցույթի հաղթողները հայտնի են։ Երկու օր Մատենադարանում անցկացված մեդիակոնֆերանսներից հետո այսօր Լօֆթ-ում մրցանակներ ստացան հաղթած աշխատանքները։

«Մեդիա 3.0 տեխնոլոգիաների լավագույն կիրառում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Գրիշա Բալասանյանի «Պատգամավորների թանկարժեք նվերները» մուլտիմեդիա նյութը, որը հրապարակվել է «Հետք» պարբերականում։

«Ռեինֆորմացիա. Բարեփոխումների լավագույն լուսաբանում»  անվանակարգում հաղթեց ԱՐ հեռուստաընկերության «Հատուկ թղթակից» հաղորդաշարի համար պատրաստած «Գյուղացիական կոոպերատիվներ. Ում է պետք ֆերմերների միավորումը» տեսանյութը։ Հաղթողին տրվեց 250 000 դրամ մրցանակ։

«Դիտակ. Հետաքննական լրագրություն» անվանակարգի մրցանակը և սահմանված  250 000դրամ պարգևը կիսեցին Հետք պարբերականի երկու հրապարակում. «Պանաման նվաճած հայ գեներալը. Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեյցարական բանկերում» և «Ինչպես խաբել հասարակությանը՝ կառավարության որոշումներին մշակութային վերնագիր դնելով. «Գրքի աշխարհ»։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930