Լրահոս
Օրվա լրահոսը

Թեքեյանցի աշակերտները`«Արագած» մանկական ճամբարում

Սեպտեմբեր 25,2016 10:40

Թեքեյանցի աշակերտներին իրենց ամառային հանգիստն անցկացրին Հանքավանի «Արագած» մանկական ճամբարում: «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի իրականացրած ծրագիրը, որն արդեն յոթերորդ տարին է իրականացվում, բազմաբնույթ միջոցառումների շնորհիվ նպաստում է մեր երկրի տարբեր անկյուններում բնակվող երեխաների մերձեցմանը, նրանց մտավոր, ֆիզիկական, անհատական զարգացմանը: Այս տարի եւս ծրագրի շահառուներն էին մասնավորապես գերազանց առաջադիմություն ունեցող եւ սոցիալապես անապահով աշակերտներ Հայաստանի եւ Արցախի Վ. Թեքեյանի անվան հինգ դպրոցներից:

Չքնաղ բնաշխարհի գողտրիկ անկյունում գտնվող ճամբարը մեծ սիրով ու ջերմությամբ հյուրընկալեց եւ համախմբեց Երեւանից, Գյումրիից, Ստեփանավանից, Կարբիից եւ Բերձորից ժամանած թվով 75 թեքեյանցիների, որոնք «Արագածում» ապրեցին ճամբարային կյանքի հետաքրքիր ռեժիմով` առավոտյան շեփորի կանչ, լիցքային վարժություններ, տողաններ ու շքերթներ: Թեքեյանցի մանկավարժների եւ ճամբարի ջոկատավարների համատեղ աշխատանքի շնորհիվ երեխաների առօրյան հագեցած էր ինտելեկտուալ, մարզական, մշակութային միջոցառումներով:

Մեծ խանդավառությամբ երեխաները մասնակցեցին գիտակների մրցույթին, դաստիարակչական տարբեր թեմաներով զրույց-բանավեճերին, սպորտային խաղերին, գիշերային եւ ցերեկային արշավներին, սովորեցին ժողովրդական երգեր ու պարեր: Մրցութային միջոցռումների լավագույն մասնակիցները պարգեւատրվեցին գավաթներով ու շնորհակալագրերով:

chambar

Հանգստի վերջին օրը նույնպես ակտիվ էր. թեքեյանական հինգ դպրոցները հրաժեշտ տվեցին ճամբարին միասնական ձեռնարկով` երգ ու պարով, ասմունքով ու կատակներով: Երեկոյան վառվեց հրաժեշտի ավանդական խարույկը: Բաժանումը հուզիչ էր` լի արցունքներով եւ ջերմ խոսքերով: Դժվար էր հեռանալ մտերիմ ընկերներից, հարազատ դարձած «Արագածից», որն իրենց պարգեւեց անկրկնելի հանգիստ, անմոռանալի տպավորություններ ու նոր գիտելիքներ: Թեքեյանցիները հրաժեշտ տվեցին ճամբարին կրկին վերադառնալու ակնկալիքով:

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930