Լրահոս
Օրվա լրահոսը

Բարբարա Շնայդեր-Կամպֆ. Ծիծեռնակաբերդ այցը հուզեց ինձ

Սեպտեմբեր 26,2016 18:25

Գրադարանավարների վարպետաց ծրագրի շրջանակներում Հայաստան են ժամանել Բեռլինի պետական գրադարանի տնօրեն Բարբարա Շնայդեր-Կամպֆը եւ գրադարանի բաժնի վարիչ Մելինե Փեհլիվանյանը: Ծրագրի ընթացքում՝ մինչեւ սեպտեմբերի 29-ինը, նրանք վարպետաց դասեր կանցկացնեն ինչպես Երեւանի, այնպես էլ մարզերի գրադարանավարների հետ:

Սեպտեմբերի 26-ին նրանք այցելել էին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան, ինչից հետո տիկին Շնայդեր-Կամպֆը ցանկություն էր հայտնել ծաղիկներ դնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում եւ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

barbara-2 barbara

Aravot.am-ի հետ զրույցում Բարբարա Շնայդեր-Կամպֆը իր նախաձեռնությունը այսպես բացատրեց. «Սարսափելի բան է կատարվել հայ ժողովրդի հետ: Ես շատ ուրախ եմ, որ Գերմանիայի Բունդեսթագը մի քանի ամիս առաջ հայտարարեց, որ կատարվածը ցեղասպանություն է: Սա Հայաստան իմ երկրորդ այցելությունն է, եւ այս անգամ ես ցանկություն հայտնեցի ծաղիկներ դնել հուշահամալիրում»:

Բարբարա Շնայդեր-Կամպֆը շատ տպավորված է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան այցելությունից, ըստ նրա, այնտեղ կարելի է ստանալ բոլոր հուզող հարցերի պատասխանը. «Դա հուզեց ինձ: Եթե պատմությունն ես ուսումնասիրում, մտածում ես՝ ինչ է կատարվել, ինչը կարող էր վերջ դնել դրան: Բայց կարծում եմ այդպիսի հնարավորություն չկար, դա պատահեց, եւ ոչ ոք չէր կարող կանխել դա: Ես հույս ունեմ, որ մյուս երկրները եւս կճանաչեն, որ ցեղասպանություն է տեղի ունեցել»:

Բարբարա Շնայդեր-Կամպֆը մեզ հայտնեց, որ Գերմանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սուքիասյանը առաջարկել է  Բեռլինի պետական գրադարանին ցուցահանդես կազմակերպել, որտեղ ցուցադրված կլինեն Հայոց ցեղասպանությունը վերապրածների լուսանկարները: Ամենայն հավանականությամբ, ցուցահանդեսը տեղի կունենա հաջորդ տարվա ընթացքում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930