Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԿԳՆ. «ԱՊՀ-ն` անկախ պետությունների համագործակցություն է և չի կարող ընդհանուր հայրենիք դիտարկվել»

Սեպտեմբեր 26,2016 22:15

ՀՀ կրթության և գիտության նախարարության խոսնակ Լուսինե Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել. 

««Ռուսգործակցություն» գործակալության հայտարարած «ԱՊՀ-ն իմ հայրենիքն է» միջազգային մրցույթը Հայաստանում գործող 1400 հանրակրթական դպրոցներից վերաբերվում է ռուսերենով ուսուցմամբ ընդամենը 40 դասարաններում և դպրոցներում սովորող ազգությամբ ոչ հայ շուրջ 600 աշակերտների:

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանին չի ներկայացվել մրցույթի վերնագրի ընտրությունը, ինչպես նաև չի զեկուցվել մրցույթի հայտարարությունը նախարարության կայքում տեղադրելու մասին:

Կարևորելով ԱՊՀ-ը դերը` ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից առաջարկ կներկայացվի մրցույթի նախաձեռնողներին` մրցույթն անցկացնել «ԱՊՀ. համագործակցության 25 տարի» խորագրով, քանի որ ԱՊՀ–ն` անկախ պետությունների համագործակցություն է և չի կարող ընդհանուր հայրենիք դիտարկվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930