Լրահոս
Օրվա լրահոսը

Զոքանչի սինդրոմն ու ապօրինի հարստացողների պատիժը. Բարձրաստիճան պաշտոնյաների «բարեկամների ցանկը» կընդլայնվի

Սեպտեմբեր 27,2016 16:55

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծն է քննարկվում ԱԺ-ում: Այն պետք է կարգավորի բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց փոխկապակցված անձանց եկամուտների հայտարարագրման եւ ոչ պատշաճ իրականացման կամ ժամկետներում չներկայացման դեպքում առաջացնող իրավահարաբերությունները:

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ կարգապահական, վարչական եւ քրեական պատիժներ են սահմանվում խախտումներ թույլ տվող բարձրաստիճան պաշտոնյաների համար:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հարցրեց՝ 12 տարի է՝ հաշվառում ենք, այս ամբողջ հաշվառման իմաստը ո՞րն է, մենք գիտենք, որ այսինչը այս ունի, մյուս պաշտոնյան՝ սա, իմաստը ո՞րն է:

Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ շուտով ԱԺ ապօրինի հարստացմանը վերաբերող այլ նախագիծ են բերելու: Ըստ նախարարի, դա նոր գործիք կլինի՝ պատժելու ապօրինի հարստացողներին: Բայց Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ եթե նոր նախագիծ բերեն այդ մասին, դրանով նախկինում ապօրինի հարստացողներին, բոլորին համաներում կհայտարարեն:

Արփինե Հովհաննիսյանն էլ փաստեց, որ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի, դրա համար ավելի լավ կլիներ գուցե, որ այդ օրենքը ավելի շուտ ընդունվեր:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն էլ հարցրեց՝ մեր երկրում արատավոր երեւույթ կա՝ այսպես կոչված՝ «զոքանչի սինդրոմը», ինչպե՞ս է օրենքը կարգավորելու սա եւ անձեռնմխելի անձանց պաշտոնանկությունը ինչպե՞ս է լինելու:

Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ զոքանչային սինդրոմի հարցը հակակոռուպցիոն հանձնաժողովում քննարկվել է. «Քարացած կանոններով սահմանել փոխկապակցված անձանց շրջանակ եւ ասել, որ մենք հասել ենք լավագույն լուծման, սխալ կլինի: Փոխկապակցված անձը երբ արյունակցական, ազգակցական կապով ես ընդունում՝ դա ամենատարածված մոտեցումն է»:

Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ միայն այս օրենքով հնարավոր չէ բոլոր խնդիրները լուծել, առաջիկայում նոր փաթեթներ են մեզ սպասվում հակակոռուպցիոն օրենքների: Հետեւելու են հաջորդները՝ Ապօրինի հարստացման մասին, Շահերի հայտարարագրում, Փոխկապակցված անձանց շրջանակի ընդլայնում, Իրական սեփականատերերի բացահայտում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930