Լրահոս
Օրվա լրահոսը

ԻԿՕՄՕՍ-Հայաստանի նախագահը մտահոգված է

Սեպտեմբեր 27,2016 18:15

«Քանի որ կառավարությունը ձեռնամուխ է եղել լայնածավալ վերափոխումների, այդ թվում՝ նաեւ խնդիրը վերաբերում է նաեւ ժառանգության պահպանությանը, եւ այդ համատեքստում՝  հուշարձանների պահպանությանը, ինչը շատ կարեւոր է մեր հանրապետության համար, կարիք կա  մասնագիտական լուրջ քննարկումների»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային կազմակերպության (ԻԿՕՄՕՍ)  հայաստանյան կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյանը:

«Որոշ  մեկնաբանություններ, որ ներկայումս հնչում են ԶԼՄ-ներով՝ մասնագետների եւ ոչ մասնագետների կողմից, պարզապես տարակուսանքի տեղիք են տալիս, եւ էական ճանապարհ ցույց չեն տալիս, էական արդյունքի չեն բերում: Կարծում եմ՝ ավելի լավ կլինի, որ թեմայի շուրջ ոլորտը ճանաչող մասնագետների քննարկում լինի: Թե չէ տարիների ընթացքում ոլորտը քայքայվել է, եւ կարելի է ասել՝ ըստ էության գոյություն չունի:

Այսինքն՝ ճիշտ կլինի նախ վերստեղծել ոլորտը, վերականգնել վերջինիս իսկական դերն ու գործառույթները: Եվ երբ հուշարձանների պահպանության ոլորտի համակարգը  գործի, այդ դեպքում կարեւոր չի լինի, թե այն որ գերատեսչության կազմում է: Իսկ այժմ այդ համակարգը այսօր գոյություն չունի, այն քայքայված է եւ վերականգնման կարիք ունի: Այսինքն՝ նախ ինքը պետք է վերականգնվի, որպեսզի կարողանա հուշարձան վերականգնել: Շեշտում եմ՝ այս թեմայի շուրջ արժի, որ քննարկումը լինի ոլորտի երախտավորների ու մասնագետների ներգրավմամբ, հաշվի առնվի նրանց կարծիքը, մոտեցումները, ինչը հնարավորություն կտա ավելի ճիշտ կողմնորոշվել, քանի որ այս պահին ոլորտի վերաբերյալ առաջարկվող փոփոխությունն այդքան հստակ չէ եւ չի հասկացվում, թե ինչ է իրենից ներկայացնում»,-մտահոգություն հայտնեց Գագիկ Գյուրջյանը:

Ավելի մանրամասն՝ տպագիր «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930