Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան ամենից շատ զբոսաշրջիկներ գալիս են Ռուսաստանից, Վրաստանից, ԵՄ երկրներից

Սեպտեմբեր 27,2016 18:40

«6 ամսվա տվյալներով ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է ավելի քան 501 հազար, ինչը 2.4 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը»,- սեպտեմբերի 27-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Նա նշեց, որ ներքին զբոսաշրջությունը նույնպես 20.8 տոկոսով աճ է արձանագրել 2016 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում. «Բացի այդ մենք զգալի աշխատանքներ են տարվել թե՛ միջազգային համագործակցության ասպարեզում, թե՛  նաեւ մեր ներքին զբոսաշրջային կյանքում ՝ տարբեր միջոցառումներ, ավանդական տոնակատարություններ փառատոններ: Արդեն այս օրերին՝ հոկտեմբերի 1-4-ը Հայաստանում անցկացվելու է Միավորված ազգերի կազմակերպության Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության աֆիլացված անդամների տարեկան համաժողովի 38-րդ նստաշրջանը: Սա շատ կարեւոր ձեռքբերում եւ օրինակ է միջազգայի արդյունավետ համագործակցության»:

Մեխակ Ապրեսյանը ներկայացրեց վիճակագրությունը, ըստ որի Հայաստան ամենից շատ զբոսաշրջիկներ գալիս են Ռուսաստանից, Վրաստանից, ԵՄ երկրներից, Իրանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից. «Աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է: Շատ հետաքրքիր պատկեր է ստացվում՝ Հեռավոր արեւելյան երկրներից՝ Ճապոնիա, Կորեա, Չինաստան: Չինաստանի հետ մենք արդեն ունենք կնքված ե՛ւ միջկառավարական համաձայնագիր, ե՛ւ ունենք էկոնոմիկայի նախարարության եւ Չինաստանի զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի միջեւ համագործակցության հուշագիր, որով ըստ էության, Չինաստանի կառավարությունը Հայաստանին շնորհել է երաշխավորված զբոսաշրջային երկիր կարգավիճակ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930