Լրահոս
Օրվա լրահոսը

Սևան Նշանյանին 17 տարով ազատազրկել են սեփական այգում տուն կառուցելու համար

Սեպտեմբեր 27,2016 19:33

Պոլսահայ մտավորական՝ լեզվաբան, գրող, հրապարակախոս Սեւան Նշանյանի ընտանիքին՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալի հանձնման հանդիսավոր արարողության մասին որոշ մանրամասներ ներկայացրեց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը. հենց նա էլ Սևան Նշանյանի փաստաբանին է հանձնել մեդալը:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Ախոյանը ցավով նշեց, որ Սևան Նշանյանին անազատության են դատապարտել իր համարձակության և քաղաքական հայացքների համար: «Պատկերացնում եք` նրան դատապարտել են 17 տարվա ազատազրկման սեփական այգում իբր ապօրինի տուն կառուցելու համար»:

Ըստ Արագած Ախոյանի`Սևան Նշանյանին մեդալ հանձնելու որոշումը կայացվել էր դեռ 2014-ին, բայց քանի որ նա գտնվում է բանտում, մեդալը հանձնելու հարմար պահ չէր լինում: Իսկ այժմ հարմար պահն էր, քանի որ կամաց-կամաց մտավորականի ազատ արձակման ալիք է բարձրանում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930