Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետը զառերով ցուցապաստառի մասին․ «Մշակույթ ենք ձևավորում, որ կարելի է ամեն ինչի վրայից անցնել»

Սեպտեմբեր 27,2016 23:00

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի համոզմամբ, ԲՀԿ թեկնածու Վարդևան Գրիգորյանի 25-ամյա որդու՝ Արշակի մահը կապ չունի քաղաքական գործընթացների հետ։ «Շատ եմ ցավում երիտասարդի մահվան մասին ու կոչ կանեի՝ ցանկացած դեպքում զսպված լինեինք։ Չեմ ընդունում, չեմ ընկալում, որ շահարկվի, չի կարելի, պիտի հանգիստ թողնենք, իրականում այն որևէ քաղաքական իրադարձության հետ կապ չունի, ծնողներն են փաստում»։

Մեր ճշտող հարցին, թե հանդիպե՞լ եք ծնողների հետ, զրուցե՞լ եք այս թեմայի շուրջ, դեռ նախաքննություն է ընթանում, քրեական հոդվածն էլ ինքնասպանության հասցնելն է, մարզպետն ասաց․«Իհարկե, հանդիպել եմ, զրուցել եմ, մեծ ցավ է: Աստված չտա որևէ մեկը չհասկանա՝ ինչ ցավ է, որպեսզի հասկանաս ինչ ցավ է, պետք է այդ ապրումը ունենաս, բայց թող ոչ մեկն այդ ապրումը չունենա ու չհասկանա: Բայց քաղաքական առումով՝ ես գտնում եմ, որ սխալ է։ Պիտի հանգիստ թողնենք, շարունակենք մեր քաղաքական պայքարը, մեր ծրագրերը ներկայացնենք ու հեռու մնանք շահարկելուց: Չեմ ընդունում, վստահ եմ, որ կապ չունի քաղաքական պրոցեսների հետ: Համենայնդեպս այն, ինչ նախնական, պաշտոնապես ներկայացվել է, քաղաքական գործընթացի հետ կապ չունենալու մասին է փաստում»։

Մեր հարցին՝ որքանո՞վ են ճշգրիտ մեր տեղեկությունները, թե ԲՀԿ թեկնածուին ուղղված զառերով ցուցապաստառի հայտնվելուց անմիջապես հետո մարզպետարան եք հրավիրել հեղինակին, հորդորել հանել այն, սակայն մերժվել եք, Հովսեփ Սիմոնյանն ասաց, որ չի ուզում խոսել այդ մասին, սակայն, ըստ նրա, քննադատությունը չպիտի լինի չափի զգացողությունից զուրկ։

teknacu1-1-1-1

«Հիշո՞ւմ եք, վերջերս հարցազրույց էիք վերցնում ինձանից, ես ասացի, որ ամեն ինչ պիտի լինի չափի զգացողությամբ, կարելի է քննադատել, բայց ոչ հայհոյել։ Մտածում եմ, որ քննադատությունը ընդունելի է, վերջը քաղաքական պայքար է, պետք է կարողանան ներկայացնել իրենց անելիքը, ինչու չէ, պիտի կարողանան նաև չարածները ներկայացնել, որ հնարավոր էր անել, չեն արել, բայց ամեն ինչ պիտի անել չափի, ձևի մեջ։ Իմ պատկերացմամբ, ճիշտ քաղաքական գործիչը, քաղաքական կուսակցությունը պիտի ներկայացնի՝ ի՞նչ է ուզում ինքն անել, դրանով կբացառի մյուսների արածը։ Եթե, ես ասում եմ, որ ուզում եմ սա անել, անկախ ամեն ինչից, մյուսներն ինչ են ուզում անել, եթե բնակիչը, ընտրողը կընկալի իմ ասածը, կընդունի իր խելքին մոտ, բնական է՝ ձայն կտա, եթե աբսուրդներից եմ խոսում, ուտոպիստական բաներ եմ ասում, բնական է, չի տա այդ ձայնը։ Ես մտածում եմ՝մենք պիտի բարձր գտնվենք, ևս մեկ անգամ հորդորում եմ, ընդամենը մնացել է կարճ ժամանակահատված, հոկտեմբերի 2-ից հետո կա 3․․․

Առաջին անգամ չէ, որ մենք որպես քաղաքական ուժ ենք մտնում պայքարի մեջ կամ առաջին անգամ չէ, որ Գյումրին ընտրությունների է մասնակցում։ Պիտի փորձենք զսպվածություն ցուցաբերել, որովհետև վաղը մյուս օր, փոքր քաղաք է, մենք պիտի իրար երեսի նայենք, չլինի մի իրավիճակ, որ գոնե, եթե ոչ հրապարակային, մարդը իր մեջ իրեն մեղադրի, որ իրեն ճիշտ չի պահել։ Եթե ես ինչ-որ բան ճիշտ չեմ անում, հաստատ ես իմ մեջ ինձ քննադատում եմ․․․ Մենք ամեն անգամ ոնց որ թե մի իրավիճակ ենք ստեղծում մեզ համար, հետո էլ ասում ենք ՝ ինչո՞ւ են ամեն անգամ ասում՝ վայ, Գյումրին, Շիրակը։ Մենք ինքներս փորձում ենք այդ դաշտը ուրիշների համար ստեղծել, բոլոր տեղերում էլ կան թերություններ․․․Ամեն մեկը անկախ իր դիրքից, անկախ իր դիմադիր կամ ընդդիմադիր լինելուց, պիտի հասկանա, որ կան շրջանակներ, որի միջից դուրս գալ չի կարելի։ Ոչ մեկ ապահովագրված չէ վաղը ինքը կհայտնվի՞ այդ իրավիճակում, թե չի հայտնվի։ Մի մշակույթ ենք ձևավորում մեր մեջ, թե կարելի է ամեն ինչի վրայից անցնել․․․»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gev says:

    Ու դու մարզպետ ես?Բա Գիզիրյանն ու Ցոլակյանը կանչեին Բալասանյանին ու ասեին,որ պետք է հանի ռիսկ կաներ նրանց մերժեր??????????????Բացի այդ շատ շնորհակալություն Նունե Արևաշատյանին,որ բացահայտեց,որ այդ զառերով պաստառի հեղինակը հենց Բալասանյանը:Ընկեր Հովսեփի պատասխանը,որ չի ուզում խոսել իր և Բալասանյանի զրույցի մասին ապացուցում են,որ Գյումրվա ոգին դա Բալասանյանի և նրա որդու պռոեկտն են՝ընդդիմությունից ձայներ գողանալու համար:Եվրոպական արժեքներով դաստիարակված Միկա բալասանյանը հայտնի է իր բեսպրինցիպնիությամբ ու մեծին չհարգելով:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930