Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ կարիք կա նման հայտարարություններով հարվածի տակ դնել սեփական կուսակցի կարողությունները. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 28,2016 11:38

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, թե Արծվիկ Մինասյանը «չունի բիզնեսի հետ առնչություն», իսկ նոր վարչապետը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում «բիզնես մտածողությամբ անձի է տեսնում»։ Պարոն Վարդանյանի այս հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, որ Արծվիկ Մինասյանը չուներ բիզնես մտածողություն, եւ այստեղ հարց է ծագում, եթե դա այդպես էր, ապա ինչո՞ւ էր ՀՅԴ-ն բիզնեսի կայացման եւ զարգացման համար առանցքային՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակել մեկին, ով չուներ բավարար բիզնես մտածողություն։

Լավ, գիտենք, որ եթե Դաշնակցությունը որոշի, ապա Գեղամ Մանուկյանն անգամ «լողի չեմպիոն» կդառնա, իսկ Արծվիկ Մինասյանն էլ, փաստորեն, էկոնոմիկայի նախարարից կդառնա բնապահպանության նախարար, բայց ինչ կարիք կա նման հայտարարություններով հարվածի տակ դնել սեփական կուսակցի կարողությունները։ Առավել եւս, երբ խոսքը այնպիսի դրական առումով բացառության մասին է, ինչպիսին Արծվիկ Մինասյանն է։

Մյուս կողմից էլ Դաշնակցությունը մշտապես հայտարարել է, որ իրենք մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող կադրերի պակաս չունեն, եւ եթե դա այդպես է, գուցե այդուամենայնիվ, ՀՅԴ-ն բնապահպանության նախարարի այլ թեկնածու առաջարկեր, այլ ոչ թե նախ՝ նման հայտարարություններով կասկածի տակ դներ Արծվիկ Մինասյանի՝ մինչ օրս ծավալած գործունեությունը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում, ապա հայտարարեր, թե «նրա կարողությունները լիուլի կհերիքեն նաեւ բնապահպանության նախարարի պաշտոնում աշխատելու համար»։

Ամեն դեպքում, Արծվիկ Մինասյանի պաշտոնավարումից՝ արդեն որպես բնապահպանության նախարար, մեր ակնկալիքները դրական են։:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930