Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամսական մեկ դոլար ազգային տուրք մուծեք». Արշակ Սադոյանի առաջարկը

Սեպտեմբեր 28,2016 17:55

«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր Հանրային խորհրդի անդամ, ԱԺԴ կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանը քաղաքական ուժերին ուղղված կոչով հանդես եկավ: Նա նշեց, որ ազգային համաձայնության կառավարության ստեղծման խնդիրը խիստ հրատապ է, ինչը գիտակցում են նույնիսկ ՀՀԿ որոշ ներկայացուցիչներ:

Ըստ Արշակ Սադոյանի` ժամանակն է ստեղծել համազգային մի կազմակերպություն. «Այն կներկայացնի 11 միլիոն հայի ուժ, որը կօգտագործի համաշխարհայնացման բոլոր նպաստավոր պայմանները: Ենթադրվում է, որ ՀՀ կառավարությունն իր նախարարություններին պետք է հանձնարարի` նպաստել այդ գործընթացին: Իշխանությունները պետք է աջակցեն հայերին` աշխարհով մեկ ստեղծելու փոխօգնության ազգային խմբեր, որոնք յուրաքանչյուր հայի համար կապահովեն շահավետ պայմաններ: Հայերն էլ իրենց լրացուցիչ միջոցներից ամսական գոնե մեկ դոլարի չափով ազգային տուրք կմուծեն, համազգային կառավարությունն էլ այդպես կգործի»:

Ապա Արշակ Սադոյանը դիմեց ԱԺ խմբակցություններին եւ  մյուս քաղաքական ուժերին. «Եթե դուք դատարկ չեք եւ ասելիք ունեք երկրի փրկության համար, առաջարկեք ձեր ծրագրերը եւ ներկայացրեք նոր կառավարությանը: Եթե վերջինս չընդունի, բայց դուք համոզված կլինեք, որ դրանք կարեւոր են, առաջիկա ԱԺ ընտրությունների ժամանակ կասեք, որ լավ բան ասացիք, բայց չընդունեցին: Սա կբերի քաղաքական ակտիվության աճի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930