Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել են հայ-գերմանական ռազմական համագործակցության ամենամյա երկկողմ բանակցությունները

Սեպտեմբեր 28,2016 18:25

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչությունում սեպտեմբերի 28-ին կայացել են հայ-գերմանական ռազմական համագործակցության ամենամյա երկկողմ բանակցությունները, որոնց մասնակցել է ԳԴՀ դաշնային պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Քրիստիան Շմիդտի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2016թ. երկկողմ համագործակցության ծրագրի արդյունքները և ձեռքբերումները, մշակվել է 2017թ. հայ-գերմանական ռազմական համագործակցության ծրագրի նախագիծը:

Բանակցությունների ամփոփման նպատակով գերմանական պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Կողմերը բարձր են գնահատել բանակցությունների արդյունքները, պաշտպանության ոլորտում հայ-գերմանական համագործակցության մակարդակը, Աֆղանստանում միջազգային կայունության ապահովման գործողություններին համատեղ մասնակցությունը` ընդգծելով իրենց պատրաստակամությունը առավել զարգացնել համագործակցության դինամիկան:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930