Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Մազմանյան. «Իրավապահ մարմինների տված որակավորումն ինձ համար անհասկանալի էր»

Սեպտեմբեր 28,2016 18:55

«Հիմքեր, եթե ունենային, կպահեին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մհեր Մազմանյանը:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 28-ին դատախազի որոշմամբ  «Սասնա ծռեր» խմբավորման հանցագործության կատարմանն օժանդակելու համար մեղադրվող Սուրիկ Պետրոսյանի և Մհեր Մազմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը՝ նկատի ունենալով, որ վերացել է նրանց կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:

Մհեր Մազմանյանի խոսքերով՝ դա իրավապահ մարմինների գործելաոճն է. «Հեռախոսազանգը չէր կարող իրենց համար հիմնավորում լինել, որովհետեւ 3 տարի ես նույն ձեւ, նույն ոճով այդ նույն զանգերն անում եմ, նույն խնդիրները բարձրաձայնում ենք, քննարկում ենք հեռախոսով: Իրենց տված որակավորումն ինձ համար անհասկանալի էր»:

Անդրադառնալով դատախազության որոշմանը՝ Մհեր Մազմանյանն ասաց, որ այս պահին դեռ չի կարող գնահատական տալ: Նա հավելեց, որ շուտով, երբ կվերլուծի իրավիճակը հանդես կգա մամուլի ասուլիսով:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930