Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի խորհրդարանական պատվիրակության հանդիպումները Բրյուսելում

Սեպտեմբեր 28,2016 20:30

Եռօրյա աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը, որի կազմում են Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամության խմբի անդամներ՝  խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը եւ պատգամավոր, «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը:

brussels-5

Սեպտեմբերի 26-ին խորհրդարանական պատվիրակությունը Բրյուսելում հանդիպել են ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար կազմին: Հանդիպմանը մասնակցել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին, պատվիրակության անդամները Եվրոպական Միության խորհրդարանում հանդիպել են ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի եւ խմբի անդամների հետ:

Օրվա երկրորդ կեսին Եվրախորհրդարանում ԼՂՀ ԱԺ պատգամավորների մասնակցությամբ տեղի է ունեցել Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամության խմբի նիստը, որը վարում էր Եվրոպական խորհրդարանում Արցախի ղեկավար Ֆրանկ էնգելը:

Այնուհետեւ պատգամավորներ Հայկ Խանումյանը եւ Դավիթ Մելքումյանը մասնակցել են Եվրոպական խորհրդարանում Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված քննարկումներին, որի  բանախոսը ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն էր: Կլոր սեղանին հրավիրված էին ԵԽ պատգամավորներ, փորձագետներ:

Սեպտեմբերի 28-ին Արցախի պատվիրակությունը «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գրասենյակում հանդիպում է ունեցել կառույցի նախագահ Դիոգո Պինտոյի եւ մյուս անդամների հետ: Օրվա երկրորդ կեսին Արցախի խմբի անդամներն այցելել են Ֆլամանդական խորհրդարան:

Երեկոյան պատվիրակությունը մասնակցել է Բելգիայում ՀՀ դեսպանատան կողմից  Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին նվիրված ընդունելությանը։

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930