Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք կվերադառնանք հետապրիլյան իրավիճակին, դա Բաքվի համար լուրջ և ցավալի որոշում կլինի». Սերգեյ Մինասյան

Սեպտեմբեր 29,2016 15:16

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի մեկնաբանմամբ, այն, որ «Իսկանդերը» ձեռք է բերվել Ռուսաստանից, այլ ոչ թե Պարագվայից կամ Ուրուգվայից, արդեն իսկ քննադատական ալիքի տարրերից մեկն է դառնում:

Ինչու, որովհետեւ, ըստ քաղաքագետի, Հայաստանի հասարակական և քաղաքական դաշտը դարձել է Արևմուտք-Ռուսաստան առճակատման դաշտ:

«Իսկանդերն» ունեցավ նաև հասարակական ներքաղաքական դժգոհությունների ալիքի ռեակցիա, և հասարակությունը դժգոհում էր ոչ թե զինատեսակից, այլ ընդհանուր ներքաղաքական իրավիճակից»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց քաղաքագետը:

Նա «Իսկանդերի» ցուցադրումը համարում է ռազմական մեծ հնչողություն ունեցող փաստ, իսկ յուրաքանչուր լուրջ փաստ միշտ էլ դառնում է հասարակական քննադատության առարկա. «Մենք ունենք լուրջ խնդիրներ պետական մակարդակով հասարակության մեջ քարոզչական աշխատանքների հետ կապված: Ստացվեց մի իրավիճակ, որ մասնագետները փորձեցին մեկնաբանել «Իսկանդերի» ներկայությունը և այն փաստը, որ դա հանդիսանում է ոչ թե ռուսական բանակի, այլև ՀՀ ԶՈւ զինատեսակ, իսկ դա արվեց քննադատական ալիքից հետո: Սակայն միջազգային փորձը ցույց է տալիս, որ այդ նախապատրաստական աշխատանքն արվում է բավականին երկար ժամանակ, մինչև ցուցադրումը: Այդ առումով մենք լուրջ խնդիր ունենք»:

Անդրադառնալով «Իսկանդերի» ցուցադրումից հետո Ադրբեջանի արձագանքին՝ պարոն Մինասյանն ասաց, որ այդ արձագանքը բավականին նյարդային էր, ինչպես նախորդ տարիներին:

Ըստ նրա, ձեռք բերված «Իսկանդերի» փաստը Ադրբեջանի համար բավականին դժվարեցնում է բալանսի վերականգնումը. «Այս պահին Ադրբեջանում ներքաղաքական զարգացումները և սոցիալ-տնտեսական իրավիճակը դժվարեցնում է նրա՝ մանևրելու հնարավորությունները:

Քանի որ մենք վերադառնում ենք ստատուս քվոյի իրավիճակին, ապա Ադրբեջանին նույնպես բավականին դժվար է լինելու հարմարվել այդ իրավիճակին: Եթե կայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպումը, ապա փաստացի կնշանակի, որ մենք կվերադառնանք հետապրիլյան իրավիճակին, դա Բաքվի համար լուրջ և ցավալի որոշում կլինի: Հնարավոր հանդիպման օրակարգը կլինի այն, ինչը որ եղել է մինչև ապրիլյան իրադարձությունները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930