Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. Իշխանությունները ինչքան ծախու գործիչ ունեն, հանել են մեր դեմ

Սեպտեմբեր 29,2016 16:07

Ինչպես հայտնել ենք, Քաղաքացու իրավունքների պաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Հեքիմյանը մամուլի ասուլիսի ընթացքում մեղադրանքներ էր ներկայացրել Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանին:

«Ստացվում է, որ մինչեւ հիմա Ազգային ժողովի նիստերին մասնակցում է մի անձ, պատգամավոր, որի լեգիտիմությունը, մեղմ ասած, կասկածի տակ է: Ավելին՝ լեգիտիմության խնդիր ունեն նաեւ այն բոլոր իրավական ակտերը, որոնք այս ընթացքում ընդունել է Ազգային ժողովը, քանի որ այդ մարդը քվեարկել է տարբեր օրինագծերի, ինչպես նաեւ իրավական ակտերի օգտին, դեմ կամ ձեռնպահ»,- ասել էր նա:

Aravot.am-ը Էդմոն Մարուքյանին խնդրեց անդրադառնալ այդ մեղադրանքներին: Էդմոն Մարուքյանն ասաց. «Հանրապետական կուսակցությունը Վանաձորում պարտվում է հիմա, եւ բնականաբար, իշխանությունները հիմա ինչքան ծախու գրչակ եւ ծախու գործիչ ունեն, հանել են մեր դեմ եւ օգտագործում են: Շատ հանգիստ ենք վերաբերվում, եւ իրենք կարող են դիմել բոլոր պատկան մարմիններին՝ թո՛ղ դիմեն դատախազին, ԱԱԾ, թո՛ղ ամբողջ աշխարհին դիմեն, նաեւ միջազգային կառույցներին, թո՛ղ բոլոր երկրներ իմ մուտքն արգելեն, թո՛ղ ինձ դատեն, որեւէ խնդիր չկա: Բայց ասում եմ՝ ՀՀԿ-ն պարտվում է Վանաձորում, ինձ թվում է՝ դրա հետ է կապված ու անգամ չեմ ճանաչում Կարեն Հեքիմյան գործիչ: Կարող եք հարցում անել հասարակական կազմակերպություններին, տեսնել՝ ով գիտի նման մարդ, որն ասուլիսներ է անում, ես տեղեկություններ չունեմ: Չէի էլ լսել, Ձեզնից առաջին անգամ իմացա: Եվ էական էլ չէ, թե ինչ է ասել, որովհետեւ, պարզ է: Բան չմնաց, երկու օրից կավարտվի ամեն ինչ»:

Նշենք, որ Վանաձորում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունները տեղի կունենան այս կիրակի՝ հոկտեմբերի 2-ին: Ընտրություններին մասնակցում է նաեւ Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930