Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում քարոզարշավը խախտումներով է ընթանում. ՀՔԱՎ

Սեպտեմբեր 30,2016 11:51

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի դիտարկման ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ քարոզչական նյութեր են փակցված Վանաձոր քաղաքի տարբեր հատվածներում գործող կրթական հաստատությունների, հասարակական սննդի կետերի, առևտրի սրահների վրա:

Վերը նշված խախտումների առնչությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ վկայակոչելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածը, համաձայն որի՝ արգելվում է քարոզչական պաստառներ փակցնելը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի, հասարակական սննդի, առևտրի օբյեկտների և հասարակական տրանսպորտի վրա կամ ներսում` անկախ սեփականության ձևից:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930