Լրահոս
Օրվա լրահոսը

Հալէպի մէջ հայ զոհերուն թիւը բարձրացաւ 4-ի

Սեպտեմբեր 30,2016 17:41

«Եռագույն». Շտապ օգնութեան մարմինը տեղեկացուց, թէ այսօր առաւօտեան ծանրօրէն վիրաւորուած Միրէյ Հինտոյեան կեանքին հրաժեշտ տուած է։ Միրէյը Արման Հինտոյեանին քոյրն է։ Հինտոյեան ընտանիքին դուստրն ու մանչ զաւակը զոհ գացին բարբարոս ահաբեկիչներու անմարդկային արարքներուն։

Շտապ օգնութեան մարմինը յայտնեց նաեւ, թէ Յասմիկ Կիրակոսեան-Պէրէճիքլեանը ոչ թէ 4-րդ այլ՝ 3- րդ զոհն էր, որուն ինքնութիւնը յստակ չէր։

Ներկայ տուեալներով Հալէպի մէջ արձանագրուած է 4 զոհ, 7 վիրաւոր։ 7-րդ վիրաւորը Մարի Կարապետեանն է, որ թեթեւակիօրէն վիրաւորուած ու դուրս եկած է հիւանդանոցէն։

Հայ զոհերու անուններն են․

1- Արման Հինտոյեան

2- Ծիլա Ճապաղջուրեան

3-Յասմիկ Կիրակոսեան-Պէրէճիքլեան

4-Միրէյը Արման Հինտոյեան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930