Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում առաջատար են ՀՀԿ-ն և «Լուսավոր Հայաստանը». հարցում

Սեպտեմբեր 30,2016 17:47

Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի Հայաստանում ներկայացուցչության` Վանաձորում իրականացված հարցման արդյունքներով` հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրություննում վանաձորցիների շրջանում ֆավորիտը ՀՀԿ-ն է:

«Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի Հայաստանում ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 23-28-ը Վանաձորում 600 հոգու շրջանում իրականացվել է հեռախոսային հարցում: Ընտրանքային սխալը 4 տոկոս է:

Հարցին` հոկտեբերի 2-ին ո՞րն կուսակցությանն եք ձայն տալու, պատասխանների հարաբերակցությունը բաշխվել է հետևյալ կերպ. 0,4 տոկոս «Քաղաքացիական պայմանագիր», 2,7` «Հայկակական վերածնունդ», 30,3 տոկոս` ՀՀԿ, 2,3 տոկոս` ՀՅԴ, 0,2 տոկոս ՀԱԿ, 0,8 տոկոս` ՀԱՄԱԽՄԲՈՒՄ, 6,9 տոկոս «Լուսավոր Հայաստան», 3,9 տոկոս` ԲՀԿ:

Այս հարցի առիթով պարոն Նավասարդյանը շեշտեց. «Բավականին մեծ տոկոս են կազմել այն անձինք, որոնք որոշել են, թե որ կուսակցությանն են ձայն տալու, սակայն չեն ցանկացել հարցին պատասխանել»:

Պարոն Նավասարդյանը նաև նշեց, որ իրենց հարցման ընթացքում պարզ է դարձել, որ վանաձորցիների մեծամասնությունը ձայն է տալու ոչ թե կուսակցությանը, այլ անձին, իսկ հարցման արդյունքներից արդեն պարզ է դառնում, թե որ կուսակցություններն են կարողանալու հաղթահարել ավագանու ընտրությունների 6 տոկոսը:

Հարցման ընթացքում պարզ է դարձել, որ վանաձորցիների 44,7 տոկոսը դժգոհ է գործող քաղաքապետի աշխատանքից, ընդամենը 7,8 տոկոսն է գոհ:

Հարցին` որո՞նք են Վանաձորի հիմնախնդիրները քաղաքի բնակիչների մեծամասնությունը` 62,3 տոկոսը, պատասխանել է ճանապարհների, 38,5 տոկոսը աշխատատեղերի հարցը, 34,5 աղբահանության խնդիրը:

Նախադեպային է այն, որ վանաձորցիների մեծամասնությունը պատրաստվում է մասնակցել հոկտեմբերի 2-ի ընտրություններին: 86,8 տոկոսը պատասխանել է, որ մասնակցելու է ընտրություներին, միայն 8,7 տոկոսը` ըստ հարցման արդյունքների չի մասնակցի ընտրություններին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930