Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ընդունելիություն Սոֆիայում

Սեպտեմբեր 30,2016 18:35

Սեպտեմբերի 29-ին Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը Սոֆիայի Բալկան հյուրանոցում կազմակերպեց պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

Հյուրերի թվում էին Բուլղարիայի վերջին Թագավոր, ԲՀ նախկին վարչապետ Սիմեոն 2-րդը, Ժողովրդական ժողովի նախագահի տեղակալ Յավուր Խայտովը, ԱԳ նախարարի տեղակալ Խրիստո Անգելիչինը, ԺԺ «Հայրենասիրական ճակատ» խմբակցության նախագահ Վալերի Սիմեոնովը, Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Աթանաս Զաֆիռովը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, գործարարներ: Ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Բուլղարիայի թեմի առաջնորդ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը, հայ և բուլղար կղերականներ, հոգևորականներ, հայ համայնքի անդամներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Նա նշեց, որ անկախության ընդամենը 25 տարիների ընթացքում Հայաստանը գրանցել է բազմաթիվ հաղթանակներ, դարձել է միջազգային հանրության լիիրավ անդամ:

Դեսպանը կարևորեց այն մեծ ներդրումը, որ Բուլղարիայի հայ համայնքն ունի երկու երկրների փոխգործակցության, Հայաստանի և Բուլղարիայի ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդման գործում:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930