Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Մարտիրոսյանն ընդգծել է ճանապարհների սպասարկման բարձր որակ ապահովելու անհրաժեշտությունը

Սեպտեմբեր 30,2016 20:33

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 30-ին հանդիպեց նախարարության ենթակայության տակ գտնվող միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներն սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարների հետ։

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի  գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը նախարարին ներկայացրեց այն աշխատանքները, որոնք իրականացնում են ճանապարհներն սպասարկող 34 ճանապարհաշինական ընկերությունները: Նշվեց, որ արդեն մեկնարկել են ճանապարհների ձմեռային սպասարկման և պահպանման նախապատրաստական աշխատանքները։

Նախարարը, կարևորելով ճանշինների գործունեությունը, ընդգծեց ճանապարհների սպասարկման բարձր որակ ապահովելու անհրաժեշտությունը։

Ճանշինների ղեկավարների հիմնական մտահոգությունները կապված էին ճանապարհների վիճակի հետ։ Նրանց խոսքով՝ 10-15 և ավելի տարիներ չհիմնանորոգված ճանապարհներից շատերի ծածկն այնքան է քայքայված, որ սպասարկման աշխատանքներն անարդյունավետ են։ Իսկ սողանքային հատվածներում ուղղակի հնարավոր չէ ընթացիկ նորոգման աշխատանքներով ճանապարհները նորմալ վիճակում պահել։

Նախարար Վ. Մարտիրոսյանը նշեց, որ բարձրացված խնդիրներն ուշադրության կենտրոնում են և,  ըստ անհրաժեշտության, կախված բյուջեի հնարավորություններից, այդ ճանապարհներն աստիճանաբար կներառվեն  հիմնանորոգման ծրագրերում։

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության տակ գտնվող ճանապարհաշինական ընկերությունների կողմից  2016թ. սպասարկվում է 3375.1 կմ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհ։ Առանձին պահպանման են հանձնված ռազմավարական և տնտեսական նշանակության 3 թունել և 5 կամուրջ։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930