«Որեւէ ձեւով այլեւս հնարավոր չէ պահել այս կառավարման համակարգը». Արմեն Մարտիրոսյան (Տեսանյութ)

«Որեւէ ձեւով այլեւս հնարավոր չէ պահել այս կառավարման համակարգը». Արմեն Մարտիրոսյան (Տեսանյութ)

«Բախումները չեն իրականացրել խաղաղ ցուցարարները, դրանք եղել են պատժիչ գործողություններ` իշխանությունների կողմից: Այդ վերջիններս են ապօրինություններ գործել»,-այսօր «Հոդված 3» ակումբում «Սասնա Ծռեր՝ իրավունքի ու բռնության սահմանները» լուսանկարչական ցուցահանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

photolur_11

Ըստ նրա` եթե ոստիկանությունը նախկինում կարողանում էր իշխանությունների` աթոռը պահելու ցանկությունը բավարարել, այս անգամ ակնհայտ էր, որ անգամ ոստիկանությունն է իշխանություններից հեռացել. «Պատահական չէ, որ իշխանությունը մարտադաշտ նետեց իր վերջին զինանոցը` հրոսակախմբերին: Նման իրավիճակ նաեւ Կիեւում տեսանք…Կարծում եմ` հաջորդ փուլերում ունենալու ենք փոփոխություններ, որովհետեւ ակնհայտ է` որեւէ ձեւով այլեւս հնարավոր չէ պահել այն կառավարման համակարգը, որը մինչ օրս եղել է»:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով. «Սասնա ծռերն» իրենց գործողություններով անմիջականորեն իշխանափոխություն չէին անում, հակառակ դեպքում որեւէ պետական շենք կգրավեին, որ թե ՊՊԾ գունդը, եւ ոստիկաններին արձակելով` իրենք պատանդ չէին դառնա…Բայց նրանք այդ հարվածն իրենց վրա վերցրեցին` նաեւ ցույց տալու համար, որ իրենք իսկապես ապստամբներ են»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք