Լրահոս
Օրվա լրահոսը

«Համախմբումը» կոչ է անում մերժել բոլոր տեսակի ընտրակաշառքները

Սեպտեմբեր 30,2016 23:23

Հոկտեմբերի երկուսին Հայաստանի մի շարք համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։ Վերջին օրերին լրատվամիջոցները և իրավապաշտպան որոշ կազմակերպություններ ահազանգում են վարչական ռեսուրսի ուժգնացող կիրառման մասին։ Գյումրի և Վանաձոր քաղաքներում համառ լուրեր են պտտվում, թե որոշ քաղաքական ուժեր և դաշինքներ պատրաստվում են ընտրակաշառք բաժանել։ Իրենց կողմից ընտրակաշառքի բաժանման հնարավոր փաստերը թաքցնելու և ուշադրություն շեղելու նպատակով՝ վերջիններս փորձ են անում ընտրակաշառք բաժանելու հանգամանքը վերագրել ընդդիմադիր կուսակցություններին՝ այս կերպ փորձելով խեղաթյուրել իրականությունը։

Համախմբում կուսակցությունը կոչ է անում քաղաքացիներին՝ ոչ միայն մերժել բոլոր տեսակի ընտրակաշառքները, այլև այդպիսի փորձերի մասին կուսակցության նախընտրական շտաբներին անմիջապես տրամադրել ցանկացած տեղեկատվություն, այդ թվում՝ առկայության դեպքում ձայնագրությունների, լուսանկարների,  տեսագրությունների տեսքով։

Համախմբում կուսակցությունը հայտարարում է, որ ընտրակաշառքի ցանկացած  արձանագրված դեպքի շուրջ հետամուտ է լինելու մինչև մեղավորներին,  կազմակերպիչներին քրեական պատասխանատվության ենթարկելը։

Ընտրակաշառքի և ընտրախախտումների այլ դեպքերի մասին անմիջապես տեղյակ ենք  պահելու դիտորդական կազմակերպություններին, ՀՀ-ում հավատարմագրված  դեսպանատներին, միջազգային կառույցներին, միջազգային հանրությանը։

Համախմբում կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930