Լրահոս
Օրվա լրահոսը

Բացառիկ ցուցադրություն` «Գաֆեսճէան» արվեստի կենտրոնում

Հոկտեմբեր 01,2016 14:00

Սեպտեմբերի 23-ից «Գաֆեսճէան» արվեստի կենտրոնում բացվել է «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը 3» ցուցահանդեսը, որը կտևի մինչև դեկտեմբերի 25-ը:

«Գաֆեսճէան» արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախաձեռնությունն արվեստի կենտրոնինն է, 2012թ. սկսած կա «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» շարքը, իսկ սա երրորդ ցուցադրությունն է՝ հավաքորդ Բորիս Գալստյանի հավաքածուն է՝ կազմված 3 նկարիչների ՝ Մինասի, Վրույր Գալստյանի, Դեղձ Աշոտի գործերից:

Նրա ձեւակերպմամբ, 1960-ականներին այս 3 տաղանդավոր նկարիչները վերելք են բերել հայ կերպարվեստին:

cucahandes-7-2-1Ցուցահանդեսը բացառիկ է նրանով, որ այստեղ կան աշխատանքներ, որոնք մինչ օրս ցուցադրված չեն եղել: Պարոն Մարաբյանը պատմեց, որ հավաքորդ Բորիս Գալստյանը էլ ավելի է սիրել իր հավաքածուն, որը «Գաֆեսճէան» արվեստի կենտրոնում ցուցադրված է հավաքական կերպով, գրագետ լուսավորությամբ, ինչն ավելի ընկալելի է դարձնում արժեքները:

ՆԵԼԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵՊՀ ուսանողուհի

«Առավոտ» օրաթերթ

30.09.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31