Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամանակը հասունացել է, օլիգարխները պետք է մաքրվեն». Լևոն Բարխուդարյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 01,2016 11:27

Հատված ՊԵԿ-ի ուսումնական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Բարխուդարյանի հետ հարցազրույցից

Դուք իրո՞ք հավատում եք, որ օլիգարխներից հնարավոր կլինի ազատվել։

– Դրա ժամանակը հասունացել է, նրանք պետք է մաքրվեն։ Հիշո՞ւմ եք՝ Լի Կուան Յուն, որ եկել էր, Սինգապուրի վարչապետը, նա ճիշտ բան ասաց։ Ասաց՝ ցածր զարգացման երկրների կոռումպացված բյուրոկրատիան ի վիճակի է ոչնչացնել ոչ միայն պետությունը, այլեւ այդ երկրների հասարակությունը։ Եթե վերեւից ցանկություն կա պայքարելու, անպայման կստացվի։

– Դուք խոսեցիք մենաշնորհների վտանգի մասին։ Ինչ-որ թվեր կա՞ն։

– Մոնոպոլիզացիայի տոկոսն ահավոր բարձր է Հայաստանում, ներքին շուկայում։ Ներկրողները մոնոպոլիաներն են, ներքին առեւտուրը կամաց-կամաց դառնում է մոնոպոլիա։ Ոչ, ես թվեր չունեմ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31