Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ն ամենաթանկ ավիատոմսերն է ձեռք բերում. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 01,2016 11:45

«Պաշտպանության նախարարությունը շարունակում է մնալ ամենաթանկ ավիատոմսեր ձեռք բերող գերատեսչությունը: Օրինակ, ՊՆ-ն սեպտեմբերի 11-16-ը Երեւան-Վիլնյուս-Երեւան չվերթի համար ձեռք է բերել 4 ավիատոմս, հատը՝ 517 հազար դրամով:

Մինչդեռ եթե նույն ուղղությամբ այսօր որեւէ ավիաընկերությունից փորձես տոմս ձեռք բերել, ասենք՝ հոկտեմբերի 1-6-ի համար, այն կարժենա 194-215 հազար դրամ՝ մոտ 2,5 անգամ էժան: Նույն օրերին ՊՆ-ն Երեւան-Բրյուսել-Երեւան չվերթի 3 տոմս է ձեռք բերել, յուրաքանչյուրը՝ 478 հազար դրամ արժեքով: Այսօր շուկայից կարելի է այդ չվերթի տոմսը ձեռք բերել 175-220 հազար դրամով: Կամ Երեւան-Լոնդոն-Երեւան չվերթի տոմսը գնել է 523 000 դրամով: Այն հնարավոր է գնել 216-240 հազար դրամով:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31