Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն պատրաստվում է Վանաձորի և Գյումրիի ընտրություններին

Հոկտեմբեր 01,2016 13:40

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը սեպտեմբերի 30-ին աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ` հոկտեմբերի 2-ին կայանալիք Վանաձորի ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով: ԿԸՀ նախագահը հանդիպումներ է ունեցել Վանաձոր համայնքն ընդգրկող թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների, ընտրությունների համար կազմավորված բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների, ինչպես նաև ընտրություններին մասնակցող կուսակցությունների լիազոր ներկայացուցիչների հետ:

Այսօր` հոկտեմբերի 1-ին, Տիգրան Մուկուչյանը, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի ուղեկցությամբ, աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ` տեղում ծանոթանալու Գյումրու ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը հանդիպել են Գյումրի համայնքն ընդգրկող թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների, ընտրությունների համար կազմավորված բոլոր ՏԸՀ նախագահների և քարտուղարների, ինչպես նաև ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Վանաձորի և Գյումրու ընտրությունների կազմակերպմանն առնչվող հարցեր, տրվել են պարզաբանումներ` ՀՀ ընտրական օրենսգրքի մի շարք կանոնակարգումների վերաբերյալ:

ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31