Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային բաժնում քարոզչական պաստառներ են փակցված (տեսանյութ)

Հոկտեմբեր 01,2016 15:41

Չնայած նրան, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն արդեն ահազանգել է Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրությունների քարոզչության ընթացքում արձանագրված մի շարք խախտումների մասին՝ դրա վերաբերյալ գրություն ուղարկելով ԸԸՀ, այնուամենայնիվ մեր դիտորդները Սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային բաժնում արձանագրել են ՀՀԿ կուսակցության քարոզչական պաստառներ /տես տեսանյութը/, ինչի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կրկին գրություն է ուղարկել Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

Քարոզչական պաստառներ են հայտնաբերվել նաև Վանաձորի թիվ 24 մանկապարտեզում, որի մասին ահազանգվել էր նաև նախորդ գրությամբ: Դիտորդի միջամտության արդյունքում քարոզչական պաստառները հանվել են: Հավելենք, որ ԸԸՀ նախագահ Տ. Պապանյանն անձամբ է շրջում քաղաքում՝ քարոզչական նյութերի առկայությունն ստուգելու նպատակով, այնուամենայնիվ դրանք շարունակում են մնալ արգելված վայրերում:

Տեսանյութը` այստեղ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31