Լրահոս
Օրվա լրահոսը

Զգուշացում՝ ՏԻՄ թեկնածուներին. կեղծ ահազանգերը կարող են ունենալ իրավական հետևանքներ

Հոկտեմբեր 01,2016 19:53

Այսօր՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին նախորդող լռության օրը, արձանագրվեց մի մտահոգիչ իրողություն: Որոշ թեկնածուներ իրենց հանդեպ ինչ-ինչ ոտնձգությունների վերաբերյալ լուրեր են տարածում:

Այս պահի դրությամբ ոստիկանության ձեռնարկած միջոցառումներով ահազանգերը ստուգվել են, և պարզվել է, որ դրանք անհիմն են:

Ընտրապայքարի մեջ ներգրավված թեկնածուներին և նրանց համախոհներին ու սատարողներին խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ կեղծ ահազանգերով լարվածության մթնոլորտ ստեղծելու, իրենց հանդեպ հետաքրքրություն հարուցելու և դիվիդենտներ շահելու անթույլատրելի գործելակերպից:

Հիշեցնենք,որ կեղծ ահազանգերը կարող են ունենալ իրավական հետևանքներ:

Աշոտ ԱՀԱՐՈՆՅԱՆ

ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31