Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Մասայուկի Ֆուջի. «Եթե չծափահարեք, այստեղից հեռանալիս լաց չենք լինի»

Հոկտեմբեր 01,2016 20:42

Օրերս ճապոնական ավանդական Նո թատրոնը Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում հանդես եկավ մի քանի ներկայացումներով` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին:

Հանդիսատեսին ողջունեց Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին՝ իր երկրի ավանդական տարազով ու հայերեն խոսքով: Իսկ Նոի առաջատար դերասան Մասայուկի Ֆուջիի խոսքով` ինքն ուրախ է աղոթքի երկրում ներկայացնելու աղոթքի մասին իրենց պատմությունները:

no-theatre-3Ներկայացումներից բացի` հանդիսատեսն ականատես եղավ, թե ինչպես է իր աչքի առաջ ճապոնացի տղամարդը վերածվում «սիրուց խելագարված կնոջ», իմացավ, որ թատրոնն ունի 228 տարեկան դիմակ, որը կրելուց առաջ դերասանները պարտադիր խոնարհվում են:

Ճապոնական թատրոններից սա ամենահինն է ու ծագել է 14-րդ դարում: Այն պահպանել է «ծագող արևի երկրի» ավանդական թատրոնի բոլոր տարրերը:

no-theatr-1Նոն համարվում է Ճապոնիայի ամենախստաշունչ դասական թատրոնն ու ոչ մի ընդհանրություն չունի Եվրոպականի հետ: Թերևս հենց այդ է պատճառը, որ հաճախ այն կարող է ձանձրալի և տարօրինակ թվալ օտարերկրացիներին: Հավանաբար, հենց այդ հաշվի առնելով՝ Մասայուկի Ֆուջին կատակեց. «Ճապոնական թատրոնում շատ բարդ է հասկանալ, թե երբ է պետք ծափահարել, այնպես որ՝ եթե ցանկանաք ծափահարել՝ ծափահարեք: Բայց նույնիսկ եթե չցանկանաք՝ մենք այստեղից հեռանալիս լաց չենք լինի»:

Նո թատրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է իբրեւ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգություն: Այն կատարելագործված, խորհրդանշական պար-դրամա է՝ գրված քնարերգության լեզվով: Սա փիլիսոփայական, մարդու հոգևոր համոզմունքների և բարոյական կոդեքսի մասին ողբերգական թատրոն է:

Լառա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31