Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում քաղաքացին մնացել է վերելակի ճաղավանդակի և պատի արանքում

Հոկտեմբեր 02,2016 16:21

Հոկտեմբերի 2-ին, ժամը 12.49-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցի թիվ 9 հասցեում վերելակի ճաղավանդակի և պատի արանքում դի կա, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Անի թաղամասի Պարույր Սևակի փողոցի թիվ 9 հասցեում՝ 1949 թ. ծնված Ա. Չ.-ը մնացել է ինքնաշեն վերելակի ճաղավանդակի ու հարակից պատի արանքում և մահացել:

Վերելակը հաշվառված չէ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում և չունի համապատասխան թույլտվություն:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31