Լրահոս
Օրվա լրահոսը

Մանուել Պետրոսյանը աշխարհի երկրորդ չեմպիոնի կոչումը բերեց Հայաստանին

Հոկտեմբեր 03,2016 15:54

Խանտի Մանսիյսկում այսօր ավարտվող շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանը երկրորդ ոսկե մեդալն ունեցավ:

Մինչեւ 18 տարեկանների պայքարի եզրափակիչ տուրում Մանուել Պետրոսյանը սեւ խաղաքարերով գեղեցիկ հաղթանակ տարավ մադագասկարցի մրցակցի նկատմամբ ու, շրջանցելով Ռուսաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Վավուլինին, 9,0 միավորով նվաճեց իր տարիքային խմբի աշխարհի չեմպիոնի կոչումը:

Հայաստանը հեռավոր Խանտի Մանսիյսկում այսօր ունեցավ աշխարհի երկու չեմպիոն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ wy2016.fide.com-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31