Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողներին պետք է «քառատել», կամ առնվազն «ձեռքերը կտրել»

Հոկտեմբեր 10,2016 12:24

Ռումինիայի ազգային հավաքականից ֆուտբոլի Հայաստանի ընտրանու կրած ջախջախիչ պարտությունը շարունակում է մնալ հասարակության խիստ մտահոգ քննարկումների թեմա, իսկ այդ հանդիպմանը հաջորդած հետխաղային ասուլիսում գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի մեկնաբանություններն ընկալվում են որպես սեւ հումոր:

Aravot.am-ը իր գործընկերներից ու քաղաքական գործիչներից հետաքրքրվեց, թե նրանց կարծիքով ի՞նչն է պատճառը, որ մեր գլխավոր թիմում ֆուտբոլիստները միմյանց հետեւից վնասվածք են ստանում ու դուրս գալիս պայքարից, որին լրագրողներից շատերը հումորով էլ պատասխանեցին:

hakobhakobyanՀակոբ Հակոբյան, ԱԺ պատգամավոր, Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ. «Ես Հայաստանի հավաքականի ֆուտբոլը չեմ նայում, որովհետեւ չեմ ուզում տեսնել ողբալի վիճակ իմ ժողովրդի մոտ»:

Աշոտ Գազազյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Աշոտ Գազազյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Աշոտ Գազազյան, Հայաստանում «Deutsche Velle»-ի թղթակից. «Իրական պատկերը արտացոլելու համար դժվարանում եմ պատասխանել հարցին: Բայց մտածում եմ, որ մեր հավաքականի ֆուտբոլիստները պարզապես չեն ցանկանում խաղալ երկրի գլխավոր թիմում: Նրանց պարզապես հետաքրքիր չէ, որովհետեւ լավ գիտեն իրենց հնարավորությունները: Հետեւաբար՝ եւ հաշիվը, եւ վնասվածքներ ստանալը, հնարավոր է նաեւ կանխամտածված, չխաղալու հիանալի առիթ են: Դեհ, լրագրողներն էլ պետք է այսուհետեւ ֆուտբոլիստներին հանդիպելիս ավելի զուսպ պահեն ու իրենց ծանր խցիկներով ու եռոտանիներով չխանգարեն: Այ, այդ ժամանակ էլ հավաքականի գործերը կընթանան ինչպես պետք է»:

Մեսրոպ Հարությունյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Մեսրոպ Հարությունյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Մեսրոպ Հարությունյան, մեդիա փորձագետ. «Ասեմ: Էդ սրիկա ու չկամ լրագրողներն են մեղավոր, որ նաֆսում են ու նաֆսում… Պետք է բոլորին (լրագրողներին, ոչ թե ֆուտբոլիստներին) քառատել, կամ առնվազն ձեռքերը կտրել, որ էլ չկարողանան գրիչ շարժել ու մեր հավաքականի շուրջ գաղջ մթնոլորտ ստեղծել»:

tigran-kocharyanՏիգրան Քոչարյան, բլոգեր. «Շատ բարդ է ասել, բայց ես միտում չեմ տեսնում, որ դա հատուկ է արվում, որ չմասնակցեն»:

rafoՌաֆայել Խալաթյան, Armfootball.com-ի խմբագիր. «Մենք ենք մեղավոր, մեր շրջանում եղած վատ մթնոլորտը: Իսկ ավելի լուրջ՝ անձամբ ես հակված եմ նրան, որ անցած տարեվերջի դեպքերը ինչ-որ դեր ունեն էս ամեն ինչում՝ մեղադրանքները, ֆուտբոլիստների նամակը, Արզումանյանի հրաժարվելը, Մովսիսյանի չհրավիրվելը: Մենք նույնիսկ նյութ ենք գրել այդ թեմայով: Այստեղ ակնարկ կա, որ շատերը մեծ ցանկություն չունեն խաղալ հավաքականում ֆեդերացիայի նախագահի՝ դավաճանության մասին արած հայտարարությունից հետո: Եթե դա հաշվի չառնենք, մնում է ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վատ պատրաստվածությունը»:

vahram-baghdasaryanՎահրամ Բաղդասարյան, ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար. «Հեռանկար տեսնում եմ: Մարզչի պարագայում չեմ ուզում անձերին գնահատել: Ամեն ինչը պետք է թիմային լինի: Թիմն ու մարզիչն անմիջականորեն կապված են միմյանց հետ: Ամենալավ մարզիչը ոչ հաշտ թիմում չի կարող որեւէ հաջողության հասնել, ոչ էլ չհաջողված մարզիչը հաշտ թիմով կարող է հաջողության հասնել: Մնացած գնահատականները թողնում եմ ձեզ»:

ervandԵրվանդ Հակոբյան, «Yerkir daily»-ի լրագրող. «Բարդ հարց է: Վնասվածքներ կարող են լինել տարբեր պատճառներով: Մինչեւ հիմա իմ եւ, կարծում եմ, մարզական լրագրողներից որեւէ մեկի մտքով չի անցել, որ հնարավոր է նաեւ մենք մեղքի բաժին ունենանք դրանում: Ամեն դեպքում հավաքականի մարզիչն այդպես է կարծում: Ուրեմն պետք է անենք այնպես, որ մեր ֆուտբոլիստները վնասվածք չստանան… Ճիշտ է, մենք մասնագետ չենք, խաղային համակարգից, մարտավարությունից բան չենք հասկանում, բայց ամեն դեպքում մեղավոր ենք»:

Կարծիքները հավաքեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31