Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ինքնասպանության փորձ կատարած տղամարդը սատանիստ է. (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 10,2016 21:12

Քիչ առաջ Գյումրու Գորկու այգու մոտակայքում, դեպի «Շիրակ» ֆուտբոլային ակումբ տանող ճանապարհի շենքերից մեկի կտուրին բարձրացել էր մի տղամարդ՝ սպառնալով իրեն վայր նետել։ Տղամարդը խոսել էր ռուսերեն, որը հիմք էր տվել ենթադրելու, թե նա ազգությամբ ռուս է։ Փրկարարներին մի կերպ հաջողվել էր նրան վայր իջեցնել, նրան այժմ տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն՝ բազմաթիվ կտրվածքներով՝ արյան մեջ, սրիչով վնասել է իրեն։

inqn-4 inqn-5 inqn-6 inqn-7 inqn-9

Նշենք, որ Ալեքս անունով երիտասարդը՝ մոտ 30 տարեկան, ըստ մեր տեղեկությունների, երեք օր առաջ հայտնվել էր Գյումրու բժշկական հաստատություններից մեկում՝ սատանիստի պես աչքերը սև ներկած, հագին վերնաշապիկ, որի հետնամասում սատանա էր պատկերված, մարմնի վրա 6 թիվն է դաջված։ Ներս էր մտել կենդանական ոռնոցներով ու մի լավ վախեցրել էր բուժանձնակազմի ներկայացուցիչներին, խաչը տեսնելիս, հիստերիայի մեջ էր ընկել, փորձել վնասել իրեն, այնուհետ նշել էր, որ իրեն ուղարկել են ինչ-որ մարդիկ։

Ի դեպ, նա ասել է, որ իր աչքերը ներկել են Գյումրու վարսավիրանոցներից մեկում՝ գանձելով 4500 դրամ։ Այդ ընթացքում երիտասարդը մի քանի անգամ փորձել է վնասել իրեն, սակայն նրա հետ հոգեբանական որոշակի աշխատանքներ կատարելուց հետո, երիտասարդը, կարծես, խելքի էր եկել, սակայն խիստ մտահոգ էր եղել, թե ինչպես վերադառանա մայրաքաղաք, որտեղից որ եկել է, որպեսզի իրեն չվնասեն այնտեղ։

Վերջինս երկու անգամ տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն՝ ինքնավնասմամբ, նրան այստեղից տեղափոխել են Գյումրու հոգեբուժարան, այսօր դուրս է գրվել ու շտապել ինքնասպանության։ Ոստիկանությունից էլ փոխանցում են, որ նա առողջական որոշակի խնդիրներ ունեցող անձ է։

Ավելի ուշ պարզ է դարձել, որ տուժողը ազգությամբ ռուս, 1993 թվականին ծնված Ալեքս Կեմերոնն է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31