Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Կոմիտաս վարդապետը՝ «ժարիտ անելու» եւ գողականների մասին

Հոկտեմբեր 12,2016 17:14

Հոկտեմբերի 12-ին Հովհաննես Թումանյանի տուն- թանգարանի դահլիճում «Հոգևոր Հայաստանի» կողմից հրավիրված Թարգմանչաց շարժման քննարկմանը մասնակցում էր նաեւ Կոմիտաս վարդապետ Հովնանյանը: Անդրադառնալով Թարգմանչաց տոնին՝ նա շեշտեց, որ մարդկության մեջ միայն հայերը նման տոն ունեն, նաեւ հավելեց, թե ուրախ է, որ հենց հոգեւորականներն են առաջինն այդ գործը ստանձնել:

«Թարգմանությունը կատարելիս` նրանք էության մեջ են մտել, ոչ թե լողացել մակերեսին ու այդպես փոխանցել են արժեքները՝ դրանց հայկական դիմագիծ տալով»,-ասաց հայր Կոմիտասը: Նա հավելեց, որ Սփյուռքում Թարգմանչաց տոնը համարվում է ամենակարեւոր տոներից մեկը՝ Վարդանանց տոնից հետո, իսկ այստեղ, նրա ձեւակերպմամբ, ամեն ինչ արվում է՝ հոգեւոր Հայաստանը մեզանից խլելու համար:

«Հայ եմ ես, հայ ես դու» եւ նման այլ պրիմիտիվ երգերով արժեզրկել են հայ մարդու բարոյական դիմագիծը, մոռացել ենք՝ ով ենք մենք՝ սուրբ ծեսերի երկրի ժողովուրդը, անմահության գաղտնիքն իմացողները,- բորբոքվեց հոգեւորականը,-մոդեռնիզմն էլ չի նշանակում կորցնել քոնը եւ առանց գիտակցության վերցնել այլոցը…Ցավոք, այսօր ոչ թե հայերեն ենք խոսում, այլ ինչպես երիտասարդությունն է ասում՝ «ժարիտ ենք անում» կամ «տժժացնում» ենք: Հետեւաբար մտավորականներս շատ բան ունենք անելու, որպեսզի ձեռնունայն չմնանք…Մենք մեզ այլասերել ենք ջազային եւ աֆրոամերիկյան ռիթմերով, իսկ այն, ինչ հայկական է, որակել ենք քյառթու»:

Կոմիտաս վարդապետը ՀՀ Սահմանադրությանն էլ անդրադարձավ՝ ասելով, որ մեր Անկախությունը ոչ թ Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառացի» վրա ենք խարսխել, այլ ընտրել ենք արեւմտամետ սահմանադրությունները, ինչի արդյունքում. «Ազգային ժողովում ոչ թե մտավորականներ են, այլ մականունավոր տղաներ: Իսկ ի՞նչ կարող է մեզ տալ գողական արժեքը: Չէ՞ որ այնտեղ հոգեւոր Հայաստան չկա»:

Նրա ելույթն ընդունվեց բուռն ծափահարություններով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31