Լրահոս
Օրվա լրահոսը

Դմիտրի Ռադիշեւսկի. «Ապրիլյան իրադարձությունները վախեցրել են ներդրողներին». «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 15,2016 10:46

Նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ արձանագրված է, որ այս տարվա ընթացքում Հայաստանում օտարերկրյա ներդրումները չեն իրականացվել: Ռուս քաղաքագետ Դմիտրի Ռադիշեւսկին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ ներդրումները սիրում են անվտանգություն, եւ ամեն անգամ, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ լարվածություն է առաջանում, այդ հանգամանքը նպաստում է, որպեսզի արեւմտյան ներդրողը ձեռնպահ մնա Հայաստանում ներդրում կատարելուց:

«Երբ տեղի են ունենում սրացումներ սահմանին, ինչպես եղավ ապրիլին, դրանք վախեցնում են ցանկացած ներդրողի, քանի որ նրանք մտածում են՝ եթե սկսվի մեծ պատերազմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչ կլինի հետո: Իհարկե, ապրիլյան իրադարձությունները վախեցրել են ներդրողներին, բայց քաղաքական իրադարձությունները շարունակվում են, եւ ներդրողների վերադարձը հնարավոր է»,- ասել է Դմիտրի Ռադիշեւսկին:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31