Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ալթունյանը կազատի՞ Սեյրան Օհանյանի կնոջը խորհրդականի պաշտոնից. news.am

Հոկտեմբեր 16,2016 12:40

Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը վստահեցնում է, որ նախկին նախարար Արմեն Մուրադյանի խորհրդականներից ազատվելու պահանջ չի դրել: Լեւոն Ալթունյանի նշանակվելուց հետո լուրեր են շրջանառվում, որ նախարարությունը լքողներից մեկն էլ լինելու է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանը, որը թեեւ նախկին նախարար Արմեն Մուրադյանի խորհրդականն էր, սակայն  հիմնականում զբաղված էր «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի աշխատանքներով, ինչի մասին հաճախ «ֆոտոէսսեներ» էր հրապարակում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:

Տեղեկացանք, որ Խաչատրյանը ամուսնու պաշտոնանկությունից հետո արձակուրդ է մեկնել, եւ հնարավոր է` չվերադառնա նույն պաշտոնին: Լուրեր են շրջանառվում, որ նախարարն ասել է` մի դիմում էլ դու գրիր: Պաշտոնաթող նախարարի կնոջ արձակուրդ մեկնելու տեղեկությունը հեռախոսազրույցում հաստատեց նաեւ նախարարը` նշելով, որ Ռուզաննա Խաչատրյանին տեսել է նշանակվելուց հետո, սակայն ազատման հարցը  չի քննարկել, կվերադառնա, թե ոչ, տեղյակ չէ. «Ինչքան գիտեմ, ինքը հիմա արձակուրդում է… իր պլանների մասին դեռ տեղյակ չեմ»:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31