Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր ավտովթար Թբիլիսյան խճուղում. բախվել են Mercedes-ն ու մարդատար ավտոբուսը, վերջինը կողաշրջվել է. shamshyan.com

Հոկտեմբեր 17,2016 16:59

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Hyundai մակնիշի 0032 Տ համարանիշի և Mercedes մակնիշի 34 CQ 099 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նախնական տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Hyundai-ի վարորդը, ով բախվել է Mercedes-ի հետնամասին, այնուհետև առաջ ընթանալով՝ կողաշրջվել։ Նշված ավտոբուսը սպասարկում է թիվ 46 երթուղին։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել է նաև «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31