Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Հոկտեմբեր 18,2016 00:15

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Սարավանի, Սիսիանի (Զանգեր կոչվող հատվածում), Գորիսի, Ապարանի, Սևանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում հոկտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի դրությամբ, տեղում է ձյուն:

Ճանապարհաշինարարները նշված հատվածներում կատարում են աղով, ավազով մշակման աշխատանքներ, որն, անհրաժեշտության դեպքում, կշարունակվի ամբողջ գիշերվա ընթացքում:

Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի, կապի  և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31