Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Սա շատերի համար սթափության կոչ էր». Թևան Պողոսյանը` Սամվել Բաբայանի հայտարարության մասին

Հոկտեմբեր 19,2016 18:50

Հայաստանում հորդորում են առանձնապես ուշադրության չարժանացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում  ԼՂ հակամարտության կարգավորման հարցում փոխզիջման մասին հնչած դիրքորոշմանը:

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը, մասնավորապես, հայտարարել էր. «Փոխզիջումը կարող է լինել տեղական ինքնակառավարման, Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարման շուրջ, ապագայում, եթե մենք համաձայնության գանք, դա կարող է լինել ինքնավար հանրապետություն»:

«Sputnik Արմենիա» մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այս առիթով ասաց. «Ապրիլյան իրադարձություններից հետո, երբ անհաջողության մատնվեց ռազմական միջոցներով խնդրի կարգավորման իրենց տարբերակը, Ալիևը փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ ինքը կողմնակից է խնդրի խաղաղ կարգավորմանը»:

Այս հայտարարությունը պարոն Պողոսյանը կապում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` այս շաբաթվա վեջին տարածաշրջան այցելության հետ: Ըստ պատգամավորի`Ադրբեջանի նախագահը փորձում է դրական ֆոն ապահովել:

Անդրադառնալով  Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի այն զգուշացմանը,  թե Ադրբեջանը պատրաստվում  է լայնամասշտաբ և երկարատև պատերազմի, պարոն Պողոսյանը փաստեց, թե մեր պատերազմը 1994-ից չի ավարտվել: Այնուհետև հավելեց. «Այդ տեսակի մարդկանց կարծիքները ուշադիր պիտի լսել ու իմանալ, որ դրանք չքննարկելն ու արհամարհելը սխալ մոտեցում է: Սա շատերի համար սթափության կոչ է, որ այն քաղաքականությունը, որ  վարում եք, չի նպաստում նրան, որ հանրության և ողջ հայության մեջ ձևավորվի այն ճիշտ հոգեվիճակը և ունենանք այն գիտակցությունը, որ եթե մեր թշնամին պատրաստվում է լայնածավալ պատերազմի, մենք էլ պետք է պատրաստ լինենք:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31